Լուրեր

«Գիրք Հայրենիքը. Հակոբ Մեղապարտ»․ ֆիլմաշարի պրեմիերա

Հայ գրատպության 510-ամյակին ընդառաջ հունիսի 29-ին, ժամը 10։30-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում առաջին անգամ բացառիկ հնարավորություն կունենաք դիտելու «Գիրք Հայրենիքը. Հակոբ Մեղապարտ» երեք մասանոց փաստավավերագրական ֆիլմաշարի առաջին սերիան։

Թերթում ենք 16-18-րդ դարերի հայ գրատպության պատմությունն ու բացահայտում նոր ոսկե դարաշրջանի լուսավոր ու մութ ծալքերը. ով և ինչ պայմաններում հայկական շունչ տվեց եվրոպական գրատպությանը։ Առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի մասին սցենարական յուրահատուկ լուծումներով, արհեստավարժ հայագետների վկայություններով հայկական ավանդական հանդերձանքով խաղարկային տպավորիչ դրվագներ, որ տալիս են բազմաթիվ հարցերի պատասխաններ։

Փաստավավերագրական ժապավենները պատրաստվել են տպագրության համաեվրոպական կենտրոններում՝ Վենետիկ, Վիեննա, Փարիզ, Ամստերդամ և այլուր՝ նկարահանման բացառիկ իրավունքով։ Բեմադրող ռեժիսոր՝ Հակոբ Փափազյանն է։

Ցուցադրել ավելի
Back to top button