Լուրեր

Մեկնարկել է «Sada Cup» բասկետբոլի միջազգային մրցաշարը

Հունիսի 23-26-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է «Sada Cup» միջազգային մրցաշարը:

Մրցաշարին մասնակցում է չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն: «Sada Cup» մրցաշարի խաղացանկը հետևյալ տեսքն ունի՝

Հունիսի 23-ին՝ ժամը 20:00-ին — Հայաստան-«Թիմ ԱՄՆ»
Հունիսի 24-ին — Իրան-Սիրիա
Հունիսի 25-ին՝ ժամը 16:00-ին — Սիրիա-«Թիմ ԱՄՆ»ժամը՝ 19:00-ին — Հայաստան-Իրան
Հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին — «Թիմ ԱՄՆ»-Իրանժամը՝ 17:00-ին — Հայաստան-Սիրիա

«Sada Cup» մրցաշարի ավարտից հետո Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմեկնի Մալթա՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Խաղերը կկայանան հունիսի 28-ից հուլիսի 3-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button