Լուրեր

«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ»․ ֆիլմի ցուցադրություն

Հուլիսի 4-ին, ժամը 19։00-ին «Մոսկվա» կինոթատրոնում, տեղի կունենա «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը (անգլերեն և ռուսերեն ենթագրերով), որից առաջ կինոթատրոնի նախասրահում կցուցադրվեն անվանի արտիստի բացառիկ լուսանկարների հավաքածուն:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից, միջոցառումը նվիրված է սիրված արտիստի ծննդյան օրվան և Հայաստանի ու Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Վավերագրական ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության և «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի» հիմնադիրներ՝ Ռանանջայ Անանդի և Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով, ռեժիսորն է Օթար Միքելաձեն:

Ցուցադրել ավելի
Back to top button