Լուրեր

«ԸՆԴՀԱՏՎԱԾ ԱՂՈԹՔԻ ԲՐՈՆԶԵ ԱՐՁԱԳԱՆՔԸ»․ ցուցադրություն-համերգ «Զվարթնոց»-ում

Հուլիսի 13-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով բացառիկ ցուցադրություն և համերգ, որը ներկայացնում են «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հետ համատեղ։

Ժամանակավոր ցուցադրությունը նվիրված է Գնդեվանքի վանական համալիրի կրթամշակութային, հոգևոր գործունեության, ժառանգության հանրահռչակմանը: Կցուցադրվի 1981թ հայտնաբերված հավաքածուն` 43 միավոր առարկա: Ցուցադրության ժամանակ կօգտագործվեն նաև միջնադարյան ձեռագրերում և այլ նյութերում առկա Գնդեվանքին առնչվող նյութերի, լուսանկարների, չափագրությունների կրկնօրինակները, ինչպես նաև ավանդազրույցներ, ոչ նյութական մշակույթի այլ տարրեր, որոնք կներկայացվեն ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Ցուցադրությանը կհաջորդի համերգային մասը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի մասնակցությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button