Պստիկաշեն

Առյու՞ծ, փի՞ղ, թե՞ կապույտ կետ․․․Պստիկաշեն

Ինչուիկների աշխարհում այսօր ոգևորություն է․ ինչուիկներն անհամբեր սպասում են Նարեին և Մարիին: Նախ՝ շատ կարոտել են երկուսին էլ, երկրորդ՝ ուզում են համոզվել՝ Նարեն ու Մարին հո չե՞ն մոռացել այն, ինչ գիտեին։

Դուք էլ միացեք մեր անվախ ճամփորդներին․ ցանկացած ուղևորություն շատ ավելի հետաքրքիր և ուրախ է դառնում, երբ ճանապարհ եք ընկնում ընկերների հետ։ Համ էլ՝ կհասնեք տեղ և ինքներդ ձեզ համար կպարզեք շատ բաներ։ Դե, օրինակ, կպարզեք՝ հիշու՞մ եք, թե իրարից ինչով են տարբերվում գետն ու լիճը, ձայնավորն ու բաղաձայնը, տառն ու հնչյունը, կամ հիշու՞մ եք, թե որտեղ է ապրում աշխարհի ամենամեծ կենդանին, թե ինչու է պետք գումարել և հանել կարողանալ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button