Սովորում ենք բնությունից

Պոչը` կյանքի փոխարեն. Սովորում ենք բնությունից

Նրանք բազմազան են` քամելեոնը, կրիան, մողեսը, օձն ու կոկորդիլոսը … բոլորն էլ պատկանում են սողունների կարգին: Հայտնվել են մեր մոլորակում միլիոնավոր տարիներ առաջ, և անմիջապես տարածվել աշխարհով մեկ` որպես բնակավայր ընտրելով ծովերն ու ցամաքը: Այս անչափ հետաքրքիր ու զարմանալի կենդանիները կարող են փոխել մաշկի գույնը, վազել ջրերի վրայով, իսկ վտանգի դեպքում պատրաստ են հրաժարվել պոչից` մարմինը փրկելու համար:

Սողունների մասին է «Սովորում ենք բնությունից» հաղորդաշարի այս զրույցը, որը վարում է Շրջակա միջավայրի նախարարության և Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության աշխատակից, ավագ գիտաշխատող Արամ Աղասյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button