Մայրիկի դպրոց

Տես, հա՜, հայրիկիդ կասեմ. Մայրիկի դպրոց

«Մայրիկի դպրոցում» հյուրընկալել ենք հոգեբան–դասընթացավար Արմինե Վարդանյանին։

Շատ հաճախ, երբ երեխաների հետ հարաբերություններում մայրիկներին թվում է, որ փակուղու առաջ են կանգնել, այս սպառնալիքն են հիշում․ «Տե՛ս, հա՜, հայրիկիդ կասեմ»։ 

–Երբեմն էլ հակառակն է լինում,–ժպտում է մեր հյուրը,–հայրիկներն են սպառնում՝ մայրիկիդ կասեմ։ Բայց, իհարկե, ցանկալի է, որ մենք, որպես ծնողներ, մեկս մյուսով չվախեցնենք երեխային, և «ծնող» ասվածը երեխայի մոտ ասոցացվի միայն դրական, հաճելի, օգնող, աջակցող, ընկերոջ կերպարի հետ։

Բայց, իհարկե, բոլոր մայրիկներն էլ ժամանակ առ ժամանակ բախվում են հետևյալ հարցին․ պատժե՞լ, թե՞ չպատժել երեխային, ունե՞ն արդյոք իրենք դրա իրավունքը, ու եթե այո, ապա որո՞նք են դրա սահմաններեը։ Չէ՞ որ կարելի է այդ սահմանները խախտելու դեպքում անդառնալի վնաս հասցնել ծնող–երեխա փոխհարաբերություններին։

Եվ ընդհանրապես, դաստիարակությունը պատիժ ենթադրու՞մ է, որո՞նք են պատժի այլընտրանքները, հունից դուրս գալու իրավունք ունե՞ն արդյոք մայրիկները։

Ա․ Վարդանյան – Փորձենք հասկանալ՝ ի՞նչ է պատիժը։ Եթե մենք պատիժը նույնականացնում ենք բռնության հետ՝ լինի դա հոգեբանական, թե ֆիզիկական, բնականաբար սա ծնող–երեխա փոխհարաբերություններում տեղ չի կարող ունենալ։ Եթե մենք «պատիժ» ասվածը նույնականացնում ենք որոշակի սահմանափակումների հետ, որոնցով երեխային հնարավորություն կընձեռենք մտածելու, արարքը վերանայելու, հաջորդ անգամ նույն արարքը չկրկնելու, բնականաբար, այս տեսակետիցսա պիտի տեղ ունենա «ծնող–երեխա» փոխհարաբերություններում։ Ծնողավարման գործիքակազմում դրական առումով «պատիժ» ասվածը, որը երեխային մեկ քայլ առաջ կտանի, պիտի լինի։

Հարց – Դուք սահմանազատեցիք բռնությունը սահմանափակումից։ Բայց, որպես հոգեբան,հաստատ բախվել եք այնպիսի դեպքերի, երբ մայրը պատիժ ասելով հենց բռնությունն է հասկանում։

Ա․ Վարդանյան – Այո, շատ ընդունված է բոլոր այն իրավիճակներում, երբ ծնողները չունեն որևէ այլ տարբերակ, այլ մեթոդ իրավիճակը հարթելու, անզորությունից սկսում են երեխային վախեցնել։ Օրինակ՝ դասերդ չես սովորել, չես գնա ընկերոջդ ծննդյան տարեդարձին․․․

Հարց – Կոնկրետ այդ օրինակի դեպքում բռնությա՞ն, թե՞ սահմանափակման հետ գործ ունենք։

Ա․ Վարդանյան – Սա պատիժ է դասական առումով․․․

Ցուցադրել ավելի
Back to top button