Մայրիկի դպրոց

Ինտրովերտությու՞ն․ մի՛ շտապեք դասակարգել. Մայրիկի դպրոց

Շատ հաճախ, երբ երեխան դասընկերների, շրջապատի հետ շփումների խնդիր է ունենում, ինքնամփոփ է լինում և հակված՝ ինքն իր հետ առանձնանալու, ծնողները որոշում են․ մեր երեխան ինտրովերտ է։ Իսկապե՞ս այդպես է, ի՞նչ է ինտրովերտությունը, և որո՞նք են դրա դրսևորումներն իրականում։ Այս հարցերով ենք դիմել հոգեբան Արմինե Վարդանյանին։

Ա․ Վարդանյան — Առհասարակ, երբ մենք մարդկանց, այդ թվում և մեր երեխաներին, տալիս ենք ցանկացած դասակարգում, տալիս ենք պիտակ, դա կլինի՝ ինտրովերտի կամ էքստրավերտի պիտակը կամ որևէ այլ մեկը, լավ կլինի, որ մենք այդ գործառույթն իսկապես թողնենք մասնագետներին, որովհետև դրանք ենթադրում են որոշակի դրսևորումներ և առանձնահատկություններ։

Եթե գիտության մեջ շատ չխորանանք և փորձենք ընդհանուր ներկայացնել, ապա, այո, էքստրավերտներն այն մարդիկ են, ովքեր բավականություն են ստանում շփումներից և իրենց լավ են զգում սոցիալական շփումների մեջ, իսկ ինտրովերտներն այն մարդիկ են, ովքեր այդքան էլ հակված չեն սոցիալական շփումների և իրենց կարող են ավելի լավ զգալ առանց դրանց։ Շատ կարևոր է, որ եթե մենք գործածում ենք այս եզրույթները, նախ, ուսումնասիրենք, հասկանանք՝ դրանք ինչ են իրենցից ներկայացնում, և որևէ կերպ մեզ չկաղապարենք այն մտքով, որ մեկն ավելի լավ է, քան՝ մյուսը։ 

Եթե ծնողներն ունեն անհանգստություն երեխայի սակավ շփումների հետ կապված, ապա ուղղակի պետք է հասկանալ երեխայի հարմարավետությունը․ եթե երեխան իրեն հարմարավետ է զգում մեր պատկերացրած շփումներից ավելի քիչ շփումների դեպքում, եթե այդպես իրեն ավելի լավ է զգում և դրանից նրա հիմնական կենսագործունեությունը տուժած չէ, տրամադրությունն անկումային, վատ վիճակում չէ, ուրեմն դա երեխայի ընտրությունն է։

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button