Մայրիկի դպրոց

Դիսգրաֆիան որպես խոսքային դժվարության տեսակ. Մայրիկի դպրոց

Հատուկ մանկավարժ, հոգեբան և լոգոպեդ Անի Գրիշյանն այս զրույցի ընթացքում կներկայացնի խոսքային դժվարության այն տեսակը, որը հայտնի է «դիսգրաֆիա» անունով և որը, որպես կանոն, հանդես է գալիս դիսլեքսիայի հետ։ Կանդրադառնա նաև այս երկու խնդրի առաջացման պատճառներին, հնարավորինս շուտ խնդիրը հայտնաբերելու անհրաժեշտությանն ու դիսլեքսիայի  և դիսգրաֆիայի բուժման հարցին։

Ա․ Գրիշյան — Ինչպես դիսլեքսիան, դիսգրաֆիան ևս այն խնդիրն է, որը դրսևորվում է կանոնավոր կերպով կրկնվող սխալներով, այս դեպքում՝ գրավոր խոսքի մեջ։ Երեխան, օրինակ, պետք է գրի «ծաղիկ», գրում է «ծաիկ»։ Սա դիսգրաֆիայի մի տեսակ է, երբ որևէ տառ երեխայի գրավոր խոսքում միշտ սղվում է։ Տվյալ դեպքում դա «ղ»-ն է, որը կսղվի բոլոր բառերում և ոչ միայն այս՝ «ծաղիկ» բառի մեջ։ Մեկ այլ երեխայի մոտ դա կարող է այլ տառ լինել։

Բայց երեխան կարող է առանձին տեսնել այդ տառը, ճանաչել, ասել, որ դա «ղ» տառն է, բայց երբ ասենք՝ գրի՛ր «ծաղիկ», ինքը դարձյալ գրի «ծաիկ», այսինքն՝ առանց «ղ» տառի։ Այստեղ մենք ունենք խոսքային կենտրոնի հետ կապված խնդիր։

Կուզենայի այսպիսի մի խորհուրդ տալ ծնողներին, թե ինչպես կարելի է պարզել՝ նախադպրոցական տարիքի երեխայի մոտ դիսգրաֆիա կլինի, թե ոչ։ Այսինքն՝ երեխան տառաճանաչ չէ, բայց ծնողը կարող է մոտավորապես հասկանալ՝ երեխան խնդիր կունենա, թե ոչ և արդեն սկսի աշխատել։ Վերցնում եք a4 ֆորմատի թուղթը և երեխային ասում, օրինակ․ «Վերևի աջ անկյունում  նկարի՛ր արև»։ Հրահանգը հստակ է՝ վերևի աջ անկյունում․․․

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button