Մայրիկի դպրոց

Ճանաչե՛ք․ դիսլեքսիա. Մայրիկի դպրոց

Լոգոպեդ, հատուկ մանկավարժ և հոգեբան Անի Գրիշյանին խնդրել ենք ներկայացնել խոսքի խանգարման այն տեսակը, որը հայտնի է «դիսլեքսիա» անունով և որը կարող է շատ դժվարացնել երեխաների կյանքը հատկապես դպրոցում, եթե, իհարկե, ծնողների ու մանկավարժների ուշադիր աչքը չնկատի խնդիրը։

Եվ այսպես՝ ի՞նչ է դիսլեքսիան և ինչպե՞ս ճանաչել այն։

Ա․ Գրիշյան — Նախ նշեմ, որ դիսլեքսիան, որպես կանոն, մենակ հանդես չի գալիս, այլ դիսգրաֆիայի հետ։

Դիսլեքսիան կարդալու, ընթերցելու գործընթացի դժվարություն է։ Երբ երեխան արդեն գրաճանաչ է դառնում, ընթերցելիս սկսում է դժվարություններ ունենալ։ Օրինակ՝ տառերն է շփոթում կամ հայելային է տեսնում, այսինքն՝ այստեղ օպտիկական դիսլեքսիայի հետ գործ ունենք։ Կամ ընթերցելիս իմաստային առումով չի հասկանում։ Կարդում է․ «Ես գնում եմ ամեն օր դպրոց», բայց երբ հարցնում ենք՝ դե՛, ասա՛, ի՞նչ կարդացիր, ի՞նչ հասկացար, ի՞նչ էր գրված, երեխան կասի՝ դպրոց, որովհետև դա վերջին բառն էր։

Հարց — Եվ մայրիկն էլ կասի՝ դու հո դմբո չե՞ս, այդքան կարդալուց հետո ո՞նց չես հասկանում։ Բայց մայրիկը դա կասի՝ առանց հասկանալու, որ երեխան խնդի՛ր ունի։

Ա․ Գրիշյան — Այո՛, ու էդպես մինչև գիշերվա կես ողջ ընտանիքով դաս են սովորում ու երեխային տանջում։ Եվ երեխան էլ սկսում է չսիրել դպրոցը, չսիրել դաս սովորելը, կարդալը, գրելը, և այստեղից մենք ունենում ենք խնդիր դպրոցի հետ․ երեխան չի ուզում դպրոց գնալ։

Հարց — Իսկ ինչպե՞ս հասկանանք, որ մենք խնդրի հետ գործ ունենք, և ոչ թե, ասենք, ծուլության հետ։

Ա․ Գրիշյան — Շատ լավ հարց է, որովհետև ծնողները երբեմն չգիտեն՝ դա խնդի՞ր է, թե՞ ծուլություն։ Բանն այն է, որ այս դեպքում ընթերցանության խնդիրը կրում է կայուն բնույթի կրկնվող սխալներ։ Այսինքն՝ չի կարող պատահել, որ երեխան մեկ անգամ «ը» տառը բաց թողնի կամ փոխարինի այլ հնչյունով, իսկ մյուս անգամ ճիշտ կարդա։ Չէ՛․ մենք ունենք կայուն բնույթի կրկնվող սխալներ․․․

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button