Էկոակումբ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ կլիմայի փոփոխության շուրջ նոր նախագծերով

Կլիմայի փոփոխությունը վաղուց արդեն մարդկության առջև ծառացած խոշոր մարտահրավերներից է։ Դրա հետևանքով առաջացող բացասական երևույթներն ու ռիսկերը սպառնում են բոլորին: Սակայն որքանով է հանրությունը գիտակցում և տեղյակ կլիմայական փոփոխությունների՝ իր վրա ազդեցության, և դրա մեղմման գործում իր մասնակցության կարևորության մասին։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ մշակել է գործողությունների մի ամբողջ ծրագիր, որի նպատակն է պարզել, թե Հայաստանի համայնքներում, հատկապես դեռահասների շրջանում, ինչպիսին է կլիմայական փոփոխությունների ազդեցության վերաբերյալ իրազեկվածությունը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կլիմայի փոփոխության և աղետների ռիսկի նվազեցման բաժնի ղեկավար Վիգեն Շիրվանյանն է «Էկո ակումբ»-ի հյուրը:

Ցուցադրել ավելի
Back to top button