Մայրիկի դպրոց

Անցումային տարիք մայրիկի համար. Մայրիկի դպրոց

Մինչև չափահասություն ընկած ժամանակահատվածում մարդու կյանքի տարիքային ճգնաժամերից դեռահասության ճգնաժամն ամենաերկարատևն է։ Իսկ հնարավո՞ր է, որ մարդն այդ փուլն առանց ցնցումների անցնի։

«Իրականում, մի շարք գործոններով պայմանավորված՝ ընտանիքի առանձնահատկություններ, կյանքի զարգացման առանձնահատկություներ, ընտանիքի սոցիալական վիճակ, կրթական մակարդակ, այս ընթացքները տարբեր կարող են լինել, և, այո, կարող են լինել դեռահասներ, որոնք այս փուլը խաղաղ կանցնեն։ Մենք, իհարկե, չենք կարող բացառել ֆիզիոլոգիական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում երեխայի օրգանիզմում, բայց դա չի նշանակում, որ եթե ընդհանուր առմամբ օրգանիզմի համար այս փուլը բարդ շրջան է, ուրեմն բոլոր դեռահասներն այն պետք է ծանր անցնեն»,-ասում է մեր հյուրը՝ հոգեբան Արմինե Վարդանյանը։

Բայց «անցնցումն» այլ բան է, «աննկատը»՝ այլ։ Շատ դեռահասներ էլ այս ճգնաժամի միջով անցնում են արտաքուստ առանց փոփոխությունների, խորքում՝ փոթորիկ տարբերակով։ Եվ մոր համար միշտ չէ, որ հեշտ է դա նկատելը։

Հարց – Համաձա՞յն եք, որ հատկապես մոր համար էլ է սա անցումային փուլ։ Երեխան, եթե նույնիսկ չի բարձրաձայնում, ինքը գիտի կամ զգում է, որ իր ներսում բան է փոխվում, բայց մոր համար երբեմն այնքան անսպասելի են լինում իր հանդեպ զավակի դժգոհությունը, բղավոցը, արցունքները։

Մայրը պատրաստ չէ նոր հարաբերությունների ․․․

Ա․Վարդանյան — Այո, ծնողների համար սա ևս բարդ շրջան է, որովհետև իրենց ձագուկը մտնում է մի փուլ՝ որպես երեխա և այդ փուլից պիտի դուրս գա արդեն որպես հասուն մարդ։ Երեխայի տարիքին զուգընթաց երեխայի հնարավորություններն են մեծանում, կարողություններն են մեծանում, երեխան ավելի շատ բաներ է սկսում ինքնուրույն անել, որը, ինչու՞ ոչ, ծնողների մոտ տագնապ, անհանգստություն կարող է առաջացնել։ Կարող է հակառակ կարծիք հայտնել երեխան, ինչ-որ ինքնուրույն որոշումներ կայացնել, ընտրել ընկերներ, որոնց հետ ծնողները, օրինակ, այդքան էլ հաշտ չեն։ Այսինքն՝ ինքնուրույնություն դրսևորել ավելի շատ հարցերում, քան մինչև դեռահասությունն էր։ Եվ, բնականաբար, սա կարող է ծնողին անհանգստացնել։ Եթե չթվարկենք երեխային սիրելու, ընդունելու, նրա հետ առողջ փոխհարաբերություններ պահպանելու կարևորությունը, ապա այս տարիքի հետ կապված ծնողի համար թիվ մեկ  պատրաստվածությունը լիարժեք տեղեկացված լինելն է այն մասին, թե ինչ է տեղի ունենում երեխայի ներսում։ Եվ երեխայի ամենատարբեր դրսևորումներին, որոնք կարող են մեզ համար անընդունելի լինել, վերաբերվել ոչ թե այնպես, որ երեխան է վատը, այլ վերակառուցումներ անել մեր ներսում․․․

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button