Պստիկաշեն

Ի՞նչ կա–չկա տիեզերքում․ Պստիկաշեն

Մեր նոր ընկերը՝ Առնո Գևորգյանը, այս տարի դարձավ առաջին դասարանցի։ Որոշել է տիեզերագնաց դառնալ։

– Տիեզերքն եմ ուզում տեսնել՝ մոլորակները, աստղերը։ Իմ սիրած մոլորակն եմ ուզում տեսնել, որի շուրջը օղակ կա։ Մեր մայր մոլորակը՝ Երկիրն եմ ուզում տեսնել,– ասում է Առնոն։

Ի՞նչ է պետք տիեզերագնաց դառնալու համար։

– Մայրիկս ասում է՝ առողջ լինել և օգտակար բաներ ուտել, – ասում է Առնոն։

Իսկ մայրիկները, եթե մի բան վստահ են ասում, ուրեմն՝ հաստատ ճիշտ է։

Առնոն կարատեով է զբաղվում, լողի ու շախմատի պարապմունքների է մասնակցում,  շատ ընկերներ ունի, որոնց հետ սիրում է խաղալ։ Ուզու՞մ եք իմանալ՝ կռվարար է, թե ո՞չ ․․․Ուրեմն՝ լսեք մեր զրույցը։

Ցուցադրել ավելի
Back to top button