Զարթուցիչ

«Ռադիո Արևիկ»-ը հյուր «Ռադիո Մշակույթ»-ում

Այսօր Զարթուցիչի թղթակից Սյուզաննան այցելել է Ավանի մշակույթի տուն ու հանդիպել «Ռադիո Մշակույթ» պատանի լրագրող -հաղորդավարների ստուդիայի սաների և նրանց ղեկավարի հետ։

Դասերից հետո այստեղ են հաճախում լրագրությամբ հետաքրքրված պատանիներն ու առցանց տիրութում ներկայացնում իրենց հեղինակային հաղորդումները։ Մեկը հեքիաթներ է պատմում, մյուսը ներկայացնում զրույցներ արվեստի շուրջ, մեկ ուրիշն էլ լուսաբանում է մշակույթի տան առօրյան ու հարցազրույցներ անցկացնում տարբեր մարդկանց հետ։ Իսկ լրագրության և հաղորդում պատրաստելու նրբություններին նրանց ծանոթացնում է ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Սոնա Նաջարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button