Պստիկաշեն

Ի՞նչ կա ուղտի սապատի մեջ. Պստիկաշեն

Նարեն ու Մարին շատ են սիրում աշնան գունավոր տերևների պարը, թափված տերևների մեջ խշխշացնելով քայլելը։ Նույնիսկ մտածում են տերևներին նոր կյանք տալ, ասենք, դրանցից ապլիկացիաներ պատրաստելով։ Բայց այսօր ոչ թե ապլիկացիաներ ենք պատրաստելու, այլ ուղևորվելու ենք Ինչուիկների աշխարհ, որտեղ նույնպես շա՜տ սիրուն աշուն է, բայց ինչուիկներն այնտեղ տխրում են, որովհետև շատ կարոտել են երեխաներին։

Ի՞նչ կա ուղտի սապատի մեջ, կարո՞ղ են ծաղիկները ժամն ասել, ինչու՞ են ձմռան մոտենալուն պես ճնճղուկները թմբլիկանում, քարտեզի վրա ինչպե՞ս տարբերել դաշտավայրը լեռներից, ինչու՞ են աշնանը տերևները թափվում, որտե՞ղ են ապրում կենգուրուները․․․Տեսնու՞մ եք՝ ինչքա՜ն շատ հարցեր են ձեզ սպասում․․․

Ցուցադրել ավելի
Back to top button