Պստիկաշեն

Իսկ ես ինչպիսի՞ն եմ. Պստիկաշեն

Մինչև Նարեի և Մարիի հետ մեր զրույցը լսելը, փորձեք բացատրել, թե ինչ է նշանակում «ինքնավերլուծություն» բառը։ Եթե կարծում եք, որ դա ինչ–որ բան ինքնուրույն վերլուծելն է, սխալվում եք։ Նարեն ու Մարին ճիշտ են ասում․ ինքնավերլուծությունն այն է, երբ վերլուծում ես ի՛նքդ քեզ։ «Նստում և մտածում ես, թե ինչպիսին ես դու»,–ասում է Մարին։

Դե, ահա այս բացատրությունից հետո եկեք խաղանք այս խաղը․ ինքնավերլուծություն։ Մի քիչ բարդ բառ է, բայց խաղն ամենևին դժվար չէ։ Նախ կպարզենք՝ որքան լավ ու արագ եք կողմնորոշվում բառերի աշխարհում, կպարզենք՝ ինչպիսին եք դուք ձեր կարծիքով և որքան ազնիվ եք ինքներդ ձեզ վերլուծելիս․․․

Մաքրասեր, ծույլ, բարի, ժլատ, գաղտնապահ․․․Գտեք այս բառերի հականիշները և անկեղծորեն ասեք՝ ինչպիսի՞ն եք դուք․․․

Ցուցադրել ավելի
Back to top button