Զարթուցիչ

Շնորհավոր Մարտի 8. Զարթուցիչ

Նշում ենք տարվա գեղեցիկ օրերից մեկը՝ Մարտի 8-ը` կանանց միջազգային օրը։
Հիշենք, թե ինչպես է սկիզբ առել այս տոնը։
1857թ. մարտի 8-ին, մի սովորական օր, Նյու-Յորքի տեքստիլ գործարանի կին աշխատողները որոշեցին քայլերթով անցնել քաղաքի փողոցներով ու բողոքի ձայն բարձրացնել ցածր աշխատավարձերի և երկար աշխատաժամերի հետ կապված։ Նրանք աշխատում էին շուրջ 16 ժամ:
Այդ դեպքից 53 տարի անց, 1910 թվականին Կոպենհագենում տեղի ունեցավ Աշխատավոր կանանց նվիրված միջազգային կոնֆերանս, որի ժամանակ Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիր, կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ Կլարա Ցետկինն առաջարկեց մարտի 8-ը հայտարարել Կանանց միջազգային օր:

Առաջարկն ընդունվեց և 1911 թվականից սկսած գարնան 8-րդ օրը նվիրվեց կանանց:
Սիրելի մայրիկներ, տատիկներ, քույրիկներ, հորաքույներ ու մորաքույրներ․ Շնորհավորում ենք ձեր տոնը և ուրախ օր մաղթում բոլորիդ:


Իսկ ինչպե՞ս կարող ենք փոքրիկ քայլերով ժպիտ պարգևել մեր սիրելի մայրիկներին։ Այդ մասին կխոսենք մեր այսօրվա հյուրի՝ դիզայներ Թագուհի Ստեփանյանի հետ հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button