Զարթուցիչ

Ամենասովորականին տանք անսովոր լուծումներ․ Զարթուցիչ

«Այսօր ոչ ստանդարտ մտածող մարդկանց օրն է»,– ասում է օրացույցը։ Ե՞վ, ի՞նչ եք կարծում, ովքե՞ր են ոչ ստանդարտ մտածող մարդիկ, ինչպիսի՞ն են նրանք։

Սովորականից տարբեր մտածող, նույն ու հայտնի լուծումներից տարբեր լուծումներ գտնող մարդկանց, գիտեմ, որ պատմության ընթացքում , որպես կանոն, ոչ միանշանակ են վերաբերվել․ նրանց լուրջ չեն ընդունել, քննադատել են, ծաղրել են։ Բայց, պարզվում է, հենց ստանդարտներից դուրս գալու փորձերն են հաճախ դարձել գիտական մեծ հայտնագործությունների և բացահայտումների պատճառ։

Այնպես որ՝ կեցցեն ոչ ստանդարտ մտածող մարդիկ, որոնց շնորհիվ առաջ է ընթանում մարդկության մեծ նվաճումների պատմությունը։

Ի դեպ, օրը նշելու նախաձեռնության հեղինակները բոլորիս առաջարկում են փորձել հենց այսօր ամենասովորական որևէ գործի համար անսովոր մի լուծում գտնել, նորություն ներմուծել օրվա սովորական ընթացքի մեջ։ Թե ինչպե՞ս՝ դուք որոշեք, եթե, իհարկե, ուզում եք ձեզ թեկուզ մի քիչ անսովոր մտածող մարդ զգալ։

64 տարի առաջ առաջին անգամ վաճառքում հայտնվեց առաջին Բարբի տիկնիկը։ Սխալ կլինի ասել, որ Բարբին միանշանակ ընդունվեց ծնողների կողմից, բայց․․․գեղեցկուհին համառ էր, և քայլ առ քայլ առաջ գնալով՝ դարձավ խաղալիքների աշխարհի ամենահայտնի կերպարներից մեկը։

Շնորհավոր ծննդյան օր, Բարբի․․․

Իսկ մեր այսօրվա հյուրը Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի լրագրության բաժնի ուսանողուհի Գոհար Թովմասյանն է։ Գոհարն իր ուսումնական պրակտիկան է անցկացնում Ռադիո Արևիկում, և այսօր, ահա, մեզ որոշել է պատմել Թալինի ավագ դպրոցում գործող «Արմաթն օդում» կրթական աշխատանոցի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button