Զարթուցիչ

Մեծ ու հրաշալի անակնկալ Երևանի պատմության թանգարանում․ Զարթուցիչ

Օրերս Էլենն ու Նատալին հայտնվել էին իսկական հրաշքների աշխարհում, որը հասցե ունի՝ Երևանի պատմության թանգարան։

Մարտի 21–ին թանգարանում բացվելու է «19–րդ դարի թանգարանային կահույքը տիկնիկային պատմություններով» խորագիրը կրող ցուցահանդեսը,  և ահա, Ռադիո Արևիկի լավ բարեկամ, Երևանի պատմության թանգարանի էքսկուրսիոն և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, այս ցուցահանդեսի կազմակերպիչ Մարինա Խաչմանուկյանի հրավերի շնորհիվ մենք հնարավորություն ստացանք մինչև ցուցահանդեսի բացումը հայտնվելու, չենք չափազանցնում, իսկական հրաշքների աշխարհում։

Տիկին Մարինային ճանաչում ենք վաղուց։ Նա տիկնիկների մեծ սիրահար է, տիկնիկային հավաքածուներով 15 ցուցադրության հեղինակ, իսկական տիկնիկագետ, որից այնքան բան կա սովորելու։ Ափսոս, իհարկե, որ այս հաղորդման ընթացքում չենք կարող ներկայացնել մեր զրույցն ամբողջությամբ, բայց խոստանում ենք, որ հաղորդման վերջում կպարզեք, որ հենց այս առավոտ բացահայտում արեցիք։

Եվ այսպես, Երևանի պատմության թանգարանում ենք, որտեղ մեզ սիրով դիմավորեց տիկին Մարինան, և առաջին հարցն այն էր, թե ինչով է այս ցուցահանդեսը տարբերվում նմանատիպ այլ ցուցադրություններից։

Մարտի 21–ից սկսած ինքներդ կարող եք գնալ, տեսնել, այս ցուցահանդեսը և հիանալ։

Ցուցադրել ավելի
Back to top button