Զարթուցիչ

«Հայ երգը դպրոցում»․ Զարթուցիչ

ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի Կրթական նորարարությունների բաժինը հայտարարում է «Հայ երգը դպրոցում» հանրապետական նախագծի մեկնարկի մասին, որին կարող են մասնակցել ՀՀ դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտները:

Նախագծին մասնակցության համար նախ պետք է դպրոցում ստեղծել տարբեր դասարանների աշակերտներից կազմված 3-5 հոգանոց խումբ, որի աշխատանքները կհամակարգեն տնօրենը և մեկ ուսուցիչ․ ցանկալի է, որ համակարգողը լինի երաժշտության ուսուցիչը։ Նախագծի թեմաները հետևյալն են․ հայկական կինոյի երգեր, հայկական մուլտֆիլմերի երգեր, մեր երգերը բարբառով, աշուղական, գուսանական երգեր, հայ գրողների բանաստեղծությունները որպես երգեր։ Խումբը պետք է ընտրի և ուսումնասիրի այս թեմաներից մեկը։

Ապա խումբը դպրոցում կհայտարարի հայ երգի տասնօրյակ՝ նպատակ ունենալով մյուսներին նույնպես ընդգրկել ընտրված թեմային վերաբերող պատմություններ գտնելու, մասնագետների կարծիքներ, աշխատություններ, կատարումներ, հուշեր, հաղորդումներ ի մի բերելու գործում։ Տասնօրյակին կմասնակցեն 5-12-րդ դասարանների աշակերտները։

Խմբի անդամները կատարած ողջ աշխատանքն ամփոփելու են՝ պատրաստելով սահիկաշար:

«Հայ երգը դպրոցում» հանրապետական նախագծին մասնակցելու համար դպրոցը պետք է լրացնի մասնակցության հայտը մինչև մարտի 31-ը ներառյալ,իսկ սահիկաշարը պետք է ուղարկել  [email protected]  էլ.փոստի հասցեին մինչև մայիսի 5-ը ներառյալ՝ նշելով դպրոցը և ընտրված թեման:

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրական արդյունքի պարագայում կհաստատվի դպրոցի մասնակցությունը «Հայ երգը դպրոցում» հանրապետական նախագծի ամփոփմանը: Դիտարկման արդյունքների վերաբերյալ դպրոցները կծանուցվեն։ Նախագծի ամփոփումը տեղի կունենա մայիս-հունիս ամիսներին։

Եթե հետաքրքրեց այս տեղեկությունը, ուրեմն արժե ևս մեկ անգամ ձեզ հիշեցնել, որ դպրոցը պետք է լրացնի մասնակցության հայտը մինչև մարտի 31-ը ներառյալ։

Ցուցադրել ավելի
Back to top button