Զարթուցիչ

Թատրոնի մարդիկ, շնորհավորում ենք ձեր տոնը. Զարթուցիչ

Այսօր մարտի 27-ն է՝ շատերի համար գուցե սովորական, իսկ թատրոնի մարդկանց համար օրը տոնական է։ 1961 թվականից սկսած մարտի 27-ին ամբողջ աշխարհում նշվում է թատրոնի միջազգային օրը։
Սիրելի դերասաններ, ռեժիսորներ, բեմադրիչներ լուսային և հնչունային օպերատորներ, թատրոնի տոմսավաճառներ ու հանդերձարանի աշխատակիցներ, շնորհավորում ենք ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ։
Մաղթում ենք ստեղծագործական նոր նվաճումներ, շատ պրեմիերաներ և իհարկե անսպառ եռանդ թատրոնի վառ աշխարհում։

Թատրոնի միջազգային օրվա առթիվ Զարթուցիչ ենք հրավիրել Ավանի մշակութի տան «Հրաշամանուկ» թատրոն ստուդիայի պատանի դերասաններին և բեմական խոսքի ուսուցչուհուն։ Նրանք կպատմեն ստուդիայի առօրյայի, ներկայացումների և երազած դերերի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button