Մայրիկի դպրոց

Պատիժը և խրախուսանքը՝ ծնողավարական գործիքներ. Մայրիկի դպրոց

Դժվար է պատկերացնել, որ որևէ մայրիկ կյանքում թեկուզ մեկ անգամ երեխային պատժելու ցանկություն չի ունեցել։ Ճիշտ նույն կերպ դժվար է պատկերացնել, որ որևէ մայրիկ իր զավակին որևէ լավ արարքի համար խրախուսելու ցանկություն չի ունեցել։ Հոգեբան Արմինե Վարդանյանի հետ այսօրվա զրույցը երեխայի դաստիարակության գործում կիրառվող երկու շատ հայտնի մեթոդների՝ պատժի և խրախուսանքի մասին է։

Կարո՞ղ ենք այս երկուսը համարել «դաստիարակություն» կոչված մեդալի երկու կողմերը, և հնարավո՞ր է առանց այս երկուսի կիրառման երեխա մեծացնել։

Ա․ Վարդանյան — Այս երկուսը կարող ենք համարել իրար հետ կողք կողքի քայլող ծնողավարական գործիքներ, որոնց ճիշտ կիրառության արդյունքում մենք, հավանաբար, ավելի շատ կունենանք խրախուսման առիթներ, քան պատժելու ցանկություն։

Դժվար եմ պատկերացնում, որ առանց սրանց կիրառման հնարավոր է երեխա մեծացնել, որովհետև խրախուսանքը, որպես դրական երևույթ, շատ անհրաժեշտ է երեխային, որպեսզի կարողանա աճել, զարգանալ։ Եթե փորձենք համեմատության մեջ տեսնել, ապա կարող ենք ասել, որ ինչպես ծաղկին ջուրն է անհրաժեշտ, ապա նույն կերպ խրախուսանքն է անհրաժեշտ երեխային աճի համար։

Բայց, միևնույն ժամանակ, երեխան նաև որոշակի սահմանների կարիք ունի, որպեսզի կարողանա կողմնորոշվել՝ ի՛նչն է ճիշտ, ի՛նչն է սխալ, ի՛նչն է օգտակար, ինչը՝ ոչ այնքան։ Եվ բնականաբար, մենք՝ որպես ծնողներ, կարիք ենք ունենում այդ սահմանները ցույց տալու։ Ցավոք սրտի, շատ հաճախ դրա համար պետք է լինում պատիժը։

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button