Զարթուցիչ

Էյֆելյան աշտարակի բացումն ու Տիտանիկի կառուցումը․ Զարթուցիչ

«Զարթուցիչ»-ի հերթական թողարկման ընթացքում զրուցել ենք պատանի ֆուտբոլիստ Դավիթ Դավթյանի հետ, որն էլ պատմում է իր ունեցած ֆուտբոլային խաղերից ու հաջողություններից։

Անդրադարձել ենք նաև, թե ինչով է նշանավորվում այս օրը։ 1909 թվականի մարտի 31-ին է սկսվել աշխարահռչակ Տիտանիկ նավի կառուցումը։ Այդ մասին գրվել և հորինվել են շատ լեգենեդներ, ու մինչ այսօր էլ գրվում են գրքեր ու նկարահանվում ֆիլմեր։

Նավի կառուցումը տևել է շուրջ երեք տարի։ Ապրիլի 10-ին այս հսկան սկսել է իր ուղևորությունը բաց ծովում, բայց 4 օր նավարկելուց հետո՝ բախվել է այսբերգին ու խորտակվել, որի հետևանքով շատերը մահացել են։

Մարտի 31-ին է տեղի ունեցել նաև Էյֆելյան աշտարակի պաշտոնական բացումը: Այսօրվա եթերում ներկայացրել ենք նաև հետաքրքիր փաստեր աշտարակի վերաբերյալ։

Ցուցադրել ավելի
Back to top button