Զարթուցիչ

Բնապահպանական միջոցառումներից մինչև տիկնիկագործություն․ Լսե՛ք Զարթուցիչում

Այսօր աշխարհի շատ երկրներում նշվում է ձնծաղկի օրը։ Տոնը սիրված է հատկապես Անգլիայում։ Ինչու՞, որովհտև անգլիացիները կարծում են, որ եթե տան շրջակայքում ձնծաղիկներ են աճում՝ տունը պաշտպանված է չար ոգիներից: Եվ, իհարկե, բոլորս էլ գիտենք, որ ձնծաղիկն առաջինն է, որ դուրս է գալիս ձյան տակից ու ավետում գարնան գալուստը։ Ահա այպիսի սիրուն, գարնանային տոն է նշվում այսօր․․․

Հիշեցնենք նաև մեկ այլ օրվա մասին, որը նշելու ենք այս շաբաթ։ Խոսքը՝ Երկրի օրվա մասին է։ Բնապահպանական այս տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլի 22-ին։ Նպատակը՝ հասարակության ուշադրությունը Երկիր մոլորակի և շրջակա միջավայրի խնդիրներին սևեռելն է։ Եկեք չմոռանանք, որ մեզնից յուրաքանչյուրը խնամքով ու մեծ պատասխանատվությամբ պետք է վերաբերի մեր մոլորակին։ Ի դեպ, Երկրի օրը կարող եք անցկացնել նաև Երևանի բուսաբանական այգում և թեմատիկ միջոցառումների մասնակցել։ Այո, այո շատերիս սիրելի այգին բոլորիս հրավիրում է ներկա գտնվել այգու սեզոնի պաշտոնական բացմանն ու միասին նշել Երկիր մոլորակի օրը։ Մանրամասները կներկայացնի Ա․Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի կրթական ծրագրերի համակարգող Նելլի Եղոյանը։

Իսկ հաղորդման երկրորդ հատվածում կծանոթանանք տիկնիկագործ Լիլիթ Մկրտումյանի հետ, որը ստեղծագործել սիրող պատանիներին սովորեցնում է հելունագործ տիկնիկներ պատրաստել ու նաև բիզնես մտածելակերպ զարգացնել, եթե ուզում ենք գումար վաստակել։ Մանրամասները՝ զրույցի ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button