Զարթուցիչ

Գրականության պատմության մեջ առաջին դետեկտիվը. Զարթուցիչ

Ապրիլի 20–ը հիշարժան օր է դետեկտիվ գրականության սիրահարների համար․ 1841 թվականի հենց այս օրն է լույս տեսել Էդգար Պոյի «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքը, որը համարվում է գրականության պատմության մեջ դետեկտիվ ժանրի առաջին ստեղծագործությունը։ Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում Փարիզում, իսկ գլխավոր հերոսը Օգյուստ Դյուպենն է՝ արտասովոր վերլուծական կարողություններով օժտված մի երիտասարդ, որն էլ հետաքննում է Մորգ փողոցի տանը տեղի ունեցած երկու կանանց դաժան սպանությունը։

Ի դեպ, այն ժամանակ, երբ Էդգար Պոն գրեց իր այս և նմանատիպ մի քանի այլ գործերը, «դետեկտիվ» տերմինն անգամ չկար․ Պոն դրանք անվանեց «տրամաբանական պատմվածքներ»։

Ցուցադրել ավելի
Back to top button