Մեկնարկ

Քիմիկոսի մասնագիտությունը՝ միշտ արդիական. Մեկնարկ

«Քիմիան այսօր շատ է զարգացած և գտնվում է մնացած բոլոր գիտակարգերի հետ նույն խաչմերուկում։ Այս խաչմերուկում են ծնվել մի շարք նոր գիտություններ, և մեր կյանքի որակն էլ առավելապես փոխվել է դրա շնորհիվ»,– ասում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի փոխդեկան Արմեն Գալստյանը։ Նա այսօր մեր հյուրն է։

Ստուդիայում հյուրընկալել ենք նաև ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 4–րդ կուրսի ուսանողուհի, ուսխորհրդի նախագահության անդամ Հայարփի Հովհաննիսյանին։

Մեր հյուրերի հետ զրույցի ընթացքում բացահայտում ենք քիմիկոսի մասնագիտությունը, ծանոթանում ենք քիմիայի ֆակուլտետի անցուդարձին և ընդունելության կարգում այն փոփոխություններին, որոնք վերաբերում են այս ֆակուլտետին։

Հարց – Պարոն Գալստյան, քիմիկոսի մասնագիտության մասին խոսելիս «բացահայտում» բառն օգտագործելը, թերևս, այնքան էլ տեղին չէ, որովհետև, եթե ըստ ծագման ժամանակագրության դասակարգենք մասնագիտությունները, ապա քիմիկոսի մասնագիտությունը հնագույններից է։ Բայց, եթե պատանին իր համար նոր պետք է բացահայտի այս աշխարհը, գուցե այնքան էլ սխալ չէ բառն օգտագործելը։

Ա․ Գալստյան – Իրականում, եթե բացահայտման տեղ չլինի, գիտությունը չի լինի։ Գիտությունը հենց այն է, որը բացահայտում է չբացահայտվածը և դրա հիման վրա բարձրացնում է մեր կյանքի որակը։ Այսքան տարի աշխատում եմ քիմիայի ոլորտում, և ամեն օր ինձ համար բացահայտումների օր է։

Հարց – Հայարփի, մոտ 2 շաբաթ առաջ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ քիմիայի ֆակուլտետը «Մեկ օր ուսանող» ծրագրի շրջանակում հյուրընկալել էր Երևանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտներին։ Ի՞նչ ծրագիր է սա, և արդյո՞ք այս և նմանատիպ այլ հանդիպումների ժամանակ բացահայտում անում են աշակերտներն իրենց համար։

Հ․ Հովհաննիսյան – «Մեկ օր ուսանող» ծրագիրն իրականացնում է քիմիայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդն արդեն մեկ տարի։ Ի սկզբանե ծրագիրը միտում չուներ լայն տարածում գտնելու, տարածվելու հանրապետությունով մեկ և հյուրընկալելու տարբեր դպրոցների։ Նախաձեռնությունը դպրոցի կողմից է եղել՝ Գեղարքունիքի մարզի ավագ դպրոցներից մեկից։ Աշակերտական խորհրդի անդամներն են մեզ դիմել։ Ցավոք, մեր դպրոցներում հիմա լաբորատոր պայմաններն այնպիսին չեն, որ աշակերտները տեսնեն այն հնարավորությունները, որը տալիս է քիմիան։ Այդ պատճառով դպրոցականները ցանկություն հայտնեցին հյուրընկալվելու մեր ֆակուլտետում։

Այս մեկ տարվա ընթացքում ինչքան դպրոցականներ հյուրընկալվել են մեր ֆակուլտետում՝ թե՛ Երևանի, թե՛ մարզերի հիմնական և ավագ դպրոցներից,  բոլորը մեծ հետաքրքրությամբ են մասնակցել ծրագրին, քիմիայի ֆակուլտետն էլ իր դռները սիրով բացում է նրանց առջև։

Ծրագիրն իրականացնում ենք մենք ՝ ուսանողներս։

Այն կազմված է երկու փուլից․ առաջին փուլում աշակերտներին ներկայացվում են ֆակուլտետի հնարավորությունները, կրթական ծրագրերը և այն, թե հետագայում ինչ աշխատանք կարող են իրենք ձեռք բերել։ Մենք մեր փորձով ենք կիսվում, ճիշտ է, դեռևս փոքր փորձ ունենք, բայց փոխանցում ենք իրենց, մասնագիտությունից մեր ունեցած ակնկալիքներն ենք ներկայացնում, իրենք էլ շատ հետաքրքրասեր են և իրենց հուզող բոլոր հարցերը տալիս են՝ սկսած ֆակուլտետի կրթական ծրագրերից, ուսանողական կյանքից և առօրյայից։ Մենք սիրով պատասխանում ենք։ Հետո փոքրիկ վիկտորինա է լինում, որից հետո սկսվում է իրենց ամենասիրելի մասը՝ լաբորատոր մասը․․․                                     

Շարունակությունը զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button