Զարթուցիչ

Ընտանիքի օրն է այսօր. Զարթուցիչ

Մայիսի 15-ին աշխարհում նշվում է Ընտանիքի օրը։
Այս գեղեցիկ տոնը ՄԱԿ-ի որոշմամբ օրացույցում հայտնվել է 1994 թվականից։ Այն նշում են Սլովակիայում, Լատվիայում, Լիտվայում, Չեխիայում, Տաջիկստանում, Հունաստանում, ինչպես նաև Հայաստանում և այլ երկրներում։
Ինչ լավ է, որ կա այսպիսի տոն, որ կարող ենք մի ամբողջ օր ընտանիքի հետ անցկացնել։ Չէ՞ որ ընտանիքում են ապրում աշխարհի ամենաթանկ մարդիկ՝ հայրիկը, մայրիկը, եղբայրներն ու քույրերը, տատիկներն ու պապիկները։
Շնորհավորում ենք բոլորին այս հրաշալի տոնի առթիվ և գեղեցիկ օր ենք մաղթում բոլորին։ Գրկեք ձեր հարազատներին և ասեք, որ նրանց շատ եք սիրում:

Ցուցադրել ավելի
Back to top button