Զարթուցիչ

Այսօր Թանգարանների միջազգային օրն է․ Զարթուցիչ

Ամեն տարի մայիսի 18-ին աշխարհի տարբեր երկրներում թանգարանների աշխատողները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Թանգարանների միջազգային օրը։

Սա այն քիչ մասնագիտական տոներից է, որին անհամբեր սպասում են նաև ոչ մասնագետները՝ բոլորը, ովքեր սիրում են թանգարաններ այցելել և մեծ ու փոքր բացահայտումներ անել հենց թանգարաններում։ Մենք էլ ենք այդ շարքում։

Ի դեպ, մեզ՝ Ռադիո Արևիկի պատանի լրագրողներիս, միշտ սիրով են հյուրընկալել թե՛ Երևանի, թե՛ մարզերի տարբեր թանգարաններում, ինչի համար շնորհակալ ենք շատ։

Թանգարանների սիրելի՛ աշխատակիցներ, շնորհավորում ենք բոլորիդ ձեր մասնագիտական տոնի առթիվ և մաղթում ուրախ, հետաքրքիր իրադարձություններով լի օր․․․

Այս հաղորդմանը կփորձենք վերհիշել թանգարաններ կատարած մեր այցելություններից ամենատպավորիչները։

Արամիդան երբեք չի մոռանա Դրեզդենի պատկերասրահն ու Չեխիայի ազգային թանգարանը, Նատալին՝ Մ․ Սարյանի տուն–թանգարանը և Բարսելոնա քաղաքում գտնվող «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի թանգարանը, իսկ Անուշի համար Հովհաննես Թումանյանի տուն–թանգարանը Դսեղում ամենասիրելի վայրերից մեկն է աշխարհում։

Ցուցադրել ավելի
Back to top button