Զարթուցիչ

Քրիստ Մանարյանի «Մուկօպերան» շուտով Օպերային թատրոնի բեմում․ Իսկ ի՞նչ է պատմում հեղինակը

Հունիսի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա երգահան, դրամատուրգ և սցենարիստ Քրիստ Մանարյանի «Մուկօպերա» մանկական օպերայի պրեմիերան։ Թե ինչի՞ մասին է օպերան և ի՞նչ արկածների մեջ են հայտնվում հեքիաթի հերոսները, կպատմի հենց հեղինակը՝ Քրիստ Մանարյանը։

Իսկ «Զարթուցիչ»-ի հյուրասրահում կզրուցենք «Կանաչ ջոկատներ» էկո ակումբի անդամների հետ և կծանոթանանք բոլոր այն բնապահպանական նախաձեռնությունների հետ, որոնք նրանք իրականացնում են։

Ի դեպ, այսօր նշվում է Կենսաբազմազանության օրը։ Սա տարվա այն օրերից է, երբ ևս մեկ անգամ պետք է վերանայենք մեր վերաբերմունքը բնության և կենսաբազմազանության հանդեպ։ Չմոռանանք, որ բնությունը մեծ դեր ունի մեր կյանքում և բոլորս պետք է պաշտպանենք ու չվնասենք բնության հարստությունները։ Իսկ կենսաբազմազանությանը վնաս են հասցնում անտառահատումները, հանքարդյունաբերությունը, միջավայրի աղտոտումը , ինչպես նաև քաղաքաշինությունն ու բանական պաշարների գերօգտագործումը։

Ցուցադրել ավելի
Back to top button