Զարթուցիչ

Մոտեցող ամռան և արձակուրդի մասին. Զարթուցիչ

Եվս մի քանի օր՝ և կդիմավորենք տարվա ամենաուրախ և ահոգ եղանակը՝ ամառը։  Դուք էլ ե՞ք մեզ պես անհամբեր սպասում ամռան ամիսներին և հետաքրքիր է՝ առաջինն ի՞նչ եք պատկերացնում ամառ ասելիս։

Ամառն իր հետ այնքան ուրախություններ է բերում, որ դժվար է առանձնացնել  ինչ-որ բան․․․ Բայց ասենք,  որ ամառ ասելիս միանգամից պատկերացնում ենք ճանապարհներ, որոնք մեզ տանում են Հայաստանի տեսարժան վայրերը։ Եվ ամռան մեր ամենասիրելի զբաղմունքը ճամփորդելն է։   

Իսկ արդեն որոշե՞լ եք, թե ինչ վայրեր եք այցելելու այս ամռան ընթացքում։  

Մեր առաջին ուղղությունը կլինի Ջերմուկ քաղաքը, որը գտնվում է Վայոց ձորի մարզում։

Ի դեպ Ջերմուկի մասին մի լեգենդ կա:  

Շատ վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, Ջերմուկի անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով։          Մի օր իր հերթական որսի ժամանակ  փորձառու որսորդը անտառում  նետահարում է երիտասարդ մի եղնիկի։ Վիրավոր կենդանին մեծ ճիգերով գործադրելով սկսում է փախչել անտառից։ Երբ մի կերպ հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում է ջուրը և… այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ, ապաքինված և անմիջապես անհետանում է անտառի խորքը։ Տեսնելով այդ հրաշքը, որսորդն ապշում է և այդ   մասին պատմում է  բոլորին։ Ըստ լեգենդի՝ դրանից հետո եղնիկը դառնում Ջերմուկի  խորհրդանիշը։ 

Իսկ հաջորդ  վայրը,  որ  գնալու  ենք ՝  Լաստիվերն է։

Այն գտնվում է Տավուշի մարզի Խաչաղբյուր գետի կիրճում, Ենոքավան գյուղից 3 կմ հեռավորության վրա: Սա նույնպես Հայաստանի    ամենագեղեցիկ անկյուններից մեկն է, որտեղ կարող ես տեսնել        բազմադարյա քարանձավներ, մեծ ու փոքր ջրվեժներ և ծառերի վրա կառուցված յուրօրինակ խրճիթներ ու տնակներ, որոնք գերում են Լաստիվեր այցելած յուրաքանչյուր մարդու։ 

Իսկ դո՞ւք ինչ ծրագրեր ունեք ամռան հետ կապված։

Ցուցադրել ավելի
Back to top button