Զարթուցիչ

Ամառը կրկին գրքաշատ է լինելու. Զարթուցիչ

Հունիսի 1-ից մեր ամառն ավելի ուրախ և բովանդակալից դարձնելու համար «Զանգակ» հրատարակչությունն արդեն 10-րդ անգամ կազմակերպում է «Ամառային ընթերցանություն» մանկապատենական ծրագիրը։ Արդեն ավանդույթ դարձած ընթերցանության տոնին կարող են մասնակցել գիրք կարդալ սիրող բոլոր պատանիները։

Հիշեցնենք, որ ամառային ընթերցանությանը կարող ենք կարդալ ու փոխանակել գրքեր, մասնակցել հետաքրքիր միջոցառումների և գրական քննարկումների, հանդիպել գրողների հետ ու դառնալ լավագույն ընթերցող։ Մի խոսքով այս ամառը նույնպես գրքաշատ է լինելու, որին կարող ենք միանալ երկու շատ պարզ քայլով։ Բայց սա դեռ ամենը չէ։

Արդեն երկրորդ տարին «Զանգակ» գրատունը Անգլիական այգում կազմակերպում է «Մանկական գրքի փառատոն», որը ևս իր շուրջն է հավաքում պատանի ընթերցողներին։ Փառատոնային երեք օրերի ընթացքում տեղի են ունենալու սպասված մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդես –վաճառք, հեքիաթի ժամեր, վերպետության դասեր և շատ այլ հետաքրքիր հանդիպումներ։ Ամառային ընթերացնության և «Մանկական գրքի փառատոն»-ի մասին ավելի մարնրամասն կպատմեն մեր հյուրերը։

Զրուցելու ենք «Զանգակ» հրատարակչության հանրային կապերի պատասխանատու Գայանե Ավդալյանի և «Զանգակ» գրատան մշակութային ծրագրերի տնօրեն Աստղիկ Օհանյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button