Զարթուցիչ

Ճանաչողական այց Երևանում․ Զարթուցիչ

Մայիսի 27–ից 29–ը ներառյալ «Այսօր՝ հանուն վաղվա» կրթամշակութային նախագծի նախաձեռնությամբ ճանաչողական այցով Երևանում էին գտնվում Սյունիքի մարզի սահմանամերձ Քարաշեն և Խոզնավար դպրոցների 7–ից 11–րդ դասարանների մի խումբ աշակերտներ՝ նախագծի հեղինակ և տնօրեն Կարեն Արղամանյանի և Քարաշենի Լերմենտ Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Արփինե Սարգսյանի հետ։

Եռօրյա էքսկուրսիայի ընթացքում մեր տարեկիցները տարբեր հանդիպումներ ունեցան մշակույթի գործիչների հետ, այցելեցին թանգարաններ, թատրոններ, նաև՝ հյուր եկան Ռադիո Արևիկին, ինչի համար շատ ուրախ ենք։

Զրուցեցինք, ծանոթացանք և նոր ընկերներ գտանք ու հիմա ձեզ էլ, սիրելի ռադիոլսողներ, սիրով ծանոթացնում ենք մեր նոր ընկերների հետ, նաև փորձում պարզել, թե ինչպես անցան այս երեք օրերը նրանց համար․․․

Ցուցադրել ավելի
Back to top button