Զարթուցիչ

Երեխաների տոնը՝ Ռադիոտանը․ Զարթուցիչ

Երևի բոլորս էլ գոնե մեկ անգամ ցանկացել ենք ծնողների հետ աշխատավայր գնալ ու տեսնել, թե ինչո՞վ են նրանք զբաղվում, ի՞նչ աշխատանք են կատարում, ինչու՞ են երբեմն ուշ հասնում տուն, կամ հանգստյան օրերն անցկացնում աշխատավայրում։ Հունիսմեկյան տոնակատարությունների շրջանակում հենց այդպիսի հնարավորություն էր ընձեռել Հանրային ռադիոյի տնօրենությունը՝ ռադիոտուն հրավիրելով աշխատակիցների երեխաներին, թոռնիկներին և անգամ ծոռնիկներին։ Ու քանի որ հարգարաժան հյուրերին պետք էր զբաղեցնել ու բարձր տրամադրություն հաղորդել, ռադիոտան բակում գեղեցիկ միջացառում կազմակերպվեց տարբեր տարիքային խմբերի և տարբեր նախասիրություններ ունեցող երեխաների համար։ Կավճանկարչություն, կավագործություն, տիկնիկների պատրաստում, վիկտորինաներ, ինչպես նաև մի շատ հետաքրքիր խաղ՝ որը կոչվում է Աղվեսաորս։ Թե ինչ էր կատարվում Ռադիոտան բակում, կլսեք մեր ռեպորտաժներում։

Ցուցադրել ավելի
Back to top button