Զարթուցիչ

Հունիսի 10֊ը Պորտուգալիայի օր. Զարթուցիչ

Վաղը՝ հունիսի 10-ին, նշվում է Պորտուգալիայի օրը։ Օրվա կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում մի շարք հետաքրքիր փաստեր Պորտուգալիայի մասին։

Պորտուգալիան, իրականում, բավականին հին պատմություն ունի։ Օրինակ՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը չորս դարով ավելի հին է, քան Հռոմը: Իսկ տարածքը՝ որտեղ այժմ ապրում են լիսաբոնցիները բնակեցվել է տարբեր կայսրությունների և քաղաքակրթությունների կողմից, այդ թվում՝ փյունիկեցիների՝ դեռ մեր թվարկությունից առաջ 1200 թվականին:

Աշխարհի ամենահայտնի գրախանութներից մեկը հենց Լիսաբոնում է։ «Լիվրարիա Բերտրանդ» անունով գրախանութը, որն ստեղծել է Պիտեր Ֆորը 1732 թվականին, գինեսի ռեկորդում է՝ որպես աշխարհի ամենահին գրախանութ և ունի շուրջ 250 տարվա պատմություն։

Համարվում է, որ Պորտուգալիան ամենախաղաղ երկրներից մեկն է։ Ըստ 2021 թվականի տվյալների այն 4-րդն է խաղաղ երկրների ցանկում՝ Իսլանդիայից, Նոր Զելանդիայից և Դանիայից հետո։

Պորտուգալերենը աշխարհի 10 ամենատարածված լեզուներից է։ Ամբողջ աշխարհում կա ավելի քան 250 միլիոն պորտուգալախոս։ Պորտուգալերենը պաշտոնական լեզու է 9 երկրներում․ Բրազիլիայում, Մոզամբիկում, Անգոլայում, Պորտուգալիայում, Գվինեա-Բիսաուում և այլ երկրներում։ Այսպիսով, պետք չէ զարմանալ, որ պորտուգալախոսների միայն 5%-ն է ապրում Պորտուգալիայում:

Պորտուգալիայում ոչ ոք բանտ չի նստում 25 տարուց ավելի։ Պորտուգալիայի օրենքը սահմանում է, որ անձը կարող է ազատազրկված լինել միայն 25 տարի, անգամ եթե իրականացրել է ամենասարսափելի հանցագործությունը։ Սրանից կարող ենք հետևություն անել՝ այնտեղ մահապատիժ չկա։

Երևի զարմանալի չի լինի եթե ասենք, որ Եվրոպայի ամենաարևմտյան կետը գտնվում է հենց Պորտուգալիայում։ Այդ կետը Կաբո դա Ռոկան է, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Սինտրա լեռների արևմտյան ծայրում։ Այս կետը գրանիտե նեղ ժայռ է, որն ունի 144 մետր բարձրություն և որտեղից էլ կարելի է վայելել Ատլանտյան օվկիանոսի տեսարանները։

Վասկո դա Գամա կամուրջը համարվում էր ամենաերկարը Եվրոպայում։ 1988 թվականին բացված կամուրջը 17 կիլոմետր է և անցնում է Լիսաբոնի Տագուս գետի վրայով։ Կամուրջն անվանվել է ի պատիվ պորտուգալացի հետախույզ Վասկո դա Գամայի, որը հայտնաբերեց Եվրոպայից Հնդկաստան ծովային ճանապարհը։

Ցուցադրել ավելի
Back to top button