Զարթուցիչ

Ամառը՝ ամառային դպրոցում․ Զարթուցիչ

Գիտե՞ք, թե ինչպես կարող եք ավելի հետաքրքիր ու գունավոր դարձնել օրը։ Եթե ոչ, մենք փոքրիկ ուղեցույց ենք պատրաստել, որը ձեզ կօգնի չձանձրանալ արձակուրդի ընթացքում։

Եվ այսպես․ առաջին հերթին օրը պետք է սկսել ժպիտով։ Եվ եթե ոչ մի տեղ չեք շտապում, ապա կարող եք որևէ ծիծաղաշարժ ֆիլմ դիտել ու մի լավ ծիծաղել։ Ի՞նչ անել հետո։ Եթե կենդանասեր եք և ձեր շուրջն անտուն շներ ու կատուներ են ապրում, կարող եք կերակրել նրանց, մի փոքր զբոսնել մաքուր օդում և տուն վերադառնալ։ Տանն արդեն քաղցած կլինեք և կարող եք ինքնուրույն նախաճաշ պատրաստել։ Այդ հարցում ձեզ կօգնի համացանցը, որտեղից կարող եք շատ հետաքրքիր բաղադրատոմսեր գտնել։ Մի խոսքով, օրվա մեկ ժամն առաջարկում ենք խոհանոցում անցկացնել։ Ու եթե ստացվի համեղ ինչ –որ բան պատրաստել, չմոռանաք նաև տան անդամներին էլ հյուրասիրել։

Խոհանոցը հավաքելուց հետո կարող եք գիրք կարդալ, համակարգչով զբաղվել, երաժշտություն լսել, նկարել, մի խոսքով ձեր սիրած գործերով զբաղվել։ Իսկ արդեն երեկոյին մոտ կարող եք հանդիպել ընկերների հետ, բակային խաղեր խաղալ, զբոսնել, կինո գնալ, հեծանիվ քշել, կամ պարզապես նստել պուրակում ու զրուցել։ Ուշ երեկոյան էլ ժամանակը կարող եք հարազատների հետ անցկացնել։ Սեղանի խաղեր կարող եք խաղալ, ընտանեկան ֆիլմեր դիտել, միասին ընթրել և այլն։

Ահա օրն անցկացնելու պարզ ձևեր, որոնց մասին կհիշեք, երբ դրա կարիքը լինի։

Ուզում ենք ձեզ հիշեցնել նաև ամառային դպրոցների մասին, որոնք արձակուրդի ընթացքում կազմակերպում են թանգարանները, գրադարաններն ու մշակութային կենտրոնները։ Օրինակ, ամռան երեք ամիսները կարող եք անցակցել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ու մասնակցել ամառային դպրոցի հետաքրքիր ծրագրերին։ Դրանց մասին է պատմում գրադարանի կրտսեր տարիքի երեխաների սպասարկան ենթաբաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button