Զարթուցիչ

Նոր ծանոթություն ու նոր երգ Զարթուցիչում

Ամեն տարի՝ հունիսի 14-ին աշխարհում նշվում է բլոգերի օրը։ Ի դեպ, տոնի գաղափարը շատ պատահական է ծնվել։ 2004 թվականին մի խումբ ցանցաբնակներ, որոնց մեջ էին նաև բլոգերներ` շուրջ 40 երկրից, որոշեցին, որ իրենց նվիրված օր պետք է լինի ու այդպես էլ եղավ։ Այնպես որ, եթե դուք բլոգեր եք և վարում եք բլոգ, շնորհավորում ենք, այսօր ձեր տոնն է։

Իսկ Զարթուցիչի հյուրասրահում այսօր հյուրընկալել ենք երգչուհի Մանե Հարությունյանին։ Հանդիպման առիթը նրա նոր երգն է, որի տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ օրեր առաջ։ Երգը կոչվում է «Մանուկների մոլորակ»։

Ցուցադրել ավելի
Back to top button