Զարթուցիչ

Գնում ենք մեղուների թագավորություն. Զարթուցիչ

Հաղորդման սկզբում կպարզենք, որ հուլիսի 20–ը հայ մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է։ Կպարզենք նաև, որ այսօր աշխարհում նշվում է Տորթի միջազգային օրը, որ հուլիսի 20–ը նաև Շախմատի միջազգային օրն է, և որ 54 տարի առաջ այս օրը՝ հուլիսի 20–ին, ամերիկյան Ապոլոն–11 տիեզերանավը վայրէջք կատարեց Լուսնի վրա, և առաջին անգամ Լուսնի վրա ոտք դրեցին մարդիկ՝ ամերիկացիներ Նիլ Արմսթրոնգն ու Էդվին Օլդրինը։ 

Իսկ հաղորդման երկրորդ հատվածում բոլորս կմիանանք Արամիդայի առաջարկած ռադիոուղևորությանը և կգնանք Սպիտակ քաղաք, ավելի ճիշտ՝այստեղ գտնվող BeeLife սոցիալական ձեռնարկատիրություն, որտեղ BeeLife–ի հիմնադիր Գայանե Սիմոնյանի օգնությամբ կհայտնվենք մեղուների թագավորությունում։

Երևանյան աղմուկից կտրված ներդաշնակ միջավայրում մեղուների բզզոցն է, մեղրի արբեցնող բույրը, ծաղիկների ու զեփյուռի խաղը․ հենց այստեղ կծանոթանանք մեղուների թագավորության օրենքներին։

Առաջին օրենքը հետևյալն է․ չկանգնե՛ս փեթակի մուտքի մոտ, թե չէ՜․․․

Դե, իսկ մնացածի մասին կիմանաք, եթե լսեք մեր զրույցը։

Ցուցադրել ավելի
Back to top button