Զարթուցիչ

Ինչպե՞ս լավ տրամադրությամբ սկսել ուսումնական տարին. Զարթուցիչ

եթե դեռ հունի մեջ չեք ընկել և արձակուրդից հետո մի քիչ դժվար է դպրոց գնալը, մի անհանգստացեք, որովհետև երկար հանգստից հետո աշխատանքային առօրյային անցնելն իսկապես հեշտ չէ․․․

Հեշտ չէ՝ բայց հաղթահարելի է։

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ այս իրավիճակում։

Հոգեբանները խորհուրդ են տալիս հաշտվել այն մտքի հետ, որ դպրոց այնուամենայնիվ պետք է գնալ։ Առանց  դրա՝ ուղղակի անհնար է։  

Հաջորդ քայլը․ հիշեք, թե որ առարկաներն եք ամենից շատ սիրում դպրոցում ու սկսեք պարապել։   Հավատացեք, որ ձեր ջանքերը զուր չեն անցնի և հենց տարեսկզբին լավ գնահատականներ կունենաք։ Իսկ սա ևս  ոգևորվելու լավ առիթ է։

Փոքրիկ խնդիրներն ու անհանգստություններն ավելի հեշտ կհաղթահարեք, եթե դրանց մասին խոսեք ծնողների կամ մոտ ընկերների հետ։ Կարծում ենք, ունեք ընկերներ, որոնք նույնպես դժվարությամբ են սկսում դպրոցական օրը։ Գուցե միասի՞ն սկսեք առավոտը՝ մի փոքր զբոսնեք, կատակեք, նպատակներ դնեք ու հետո միայն քայլեք դեպի դպրոց։

Մի խորհուրդ էլ․ մոտակա գրախանութից ձեզ համար գնեք ամենագեղեցիկ ու յուրօրինակ տետրն ու գրիչը ու սկսեք աշխատել դրանցով։ Ասում են գեղեցիկ իրերը ևս օգնում են նման դեպքերում։

Ահա այսպիսի խորհուրդներ նոր ուսումնական տարին լավ տրամադրությամբ սկսելու համար։  Հուսանք կհետևեք։

Ցուցադրել ավելի
Back to top button