Զարթուցիչ

Ո՞րն է առավոտյան մարզանքի ամենարդյունավետ ժամը. Զարթուցիչ

Ձեզնից ո՞վ է առավոտյան մարզանք անում, կարողանում ե՞ք, չե՞ք դժվարանում։

Երբ նոր ենք արթնանում, իսկապես դժվարանում ենք ակտիվ լինել։ Մինչդեռ ֆիտնես մարզիչներն ասում են, որ մարմնամարզության ամենաարդյունավետ ժամանակահատվածը առավոտյան 8-ից 11-ն է և առանձնացնում են մի քանի պատճառ՝ հենց այդ ժամերին մարզվելու համար։

Նախ, առավոտյան, մեր ուժերը վերականգնված են լինում ու փոքր ցանկության դեպքում էլ կարող ենք մի քանի լիցքային վարժություն անել։

Առավոտյան մարզանքը էներգիայի մեծ պաշար է հաղորդում, որն օրվա ընթացքում օգնում է, որ շուտ չհոգնենք։     

Օրը թեթև մարմնամարզությամբ սկսելով, մենք ազատվում ենք սթրեսից ու նյարդային լարվածությունից։

Եվ վերջապես, առավոտյան պարապմունքները մեզ ավելի կարգապահ են դարձնում, կամքի ուժ ու դիմացկունություն են զարգացնում։

Առավոտյան մարզանքն օգնում է նաև, որ գիշերը լավ քնենք, ինչը ևս կարևոր է նոր օրն առույգ ու լավ տրամադրությամբ սկսելու համար։

Եվ ուրեմն․․․ եթե ոչ այսօրվանից, ապա վաղը կարելի է մի փոքր ավելի շուտ արթնանալ և հինգից յոթ րոպե լիցքային վարժություններ անել։

Ցուցադրել ավելի
Back to top button