Մայրիկի դպրոց

Ժամանակ՝ մայրիկի համար. Մայրիկի դպրոց

Թե որքան բազմազբաղ են մայրիկները, գիտենք բոլորս։ Առավոտից սկսած տուն –աշխատավայր – դպրոց – մանկապարտեզ վազքի, կենցաղային պարտականությունների ու հոգսերի մեջ շատ բնական է, որ օրվա ընթացքում տարբեր հույզեր են կուտակվում, և մայրիկը հաճախ դրանք ակամա պրոյեկտում է ընտանիքում։ Եթե հույզերը դրական են, ապա ընտանիքը շահում է, եթե հույզերը բացասական են, իհարկե, լավ չէ։

Ինչպե՞ս կառավարել հույզերը, որպեսզի դրանք չխանգարեն նախ՝ մայրիկներին, երկրորդը՝ ընտանիքին։ Ինչպե՞ս սանձել հույզերից ամենասարսափելին՝ զայրույթը։ Ի՞նչ է ինքնախնամքը, որի մասին պետք է իմանա յուրաքանչյուր մայրիկ։ Այս հարցերի շուրջ է հոգեբան Լուսինե Աղաբեկանի հետ զրույցը։

Լ․ Աղաբեկյան – Հասարակության մեջ, կարծում եմ, շատ սպասելիքներ կան մայրիկներից․ ընդհանրապես՝ ծնողներից, բայց մայրիկներից՝ հատկապես։ Շատ «պետք է»–ներ կան․ պետք է երեխան կոկիկ լինի, ժամանակին դասերը պատրաստած լինի, ժամանակին ուտի, հազարումի խմբակի գնա, դաստիարակված լինի, ավելորդ բաներ իրեն թույլ չտա և այլն։ Այդ «պետք է»–ները երբեմն շատ ճնշող են։ Մենք նաև միշտ ասում ենք, չէ՞, որ երեխան ընտանիքի հայելին է, և դրանով շատ–շատ մեծ պատասխանատվություն ենք նաև դնում։ Իհարկե, համաձայն եմ, շատ մեծ դեր ունեն ընտանիքը և ծնողները, բայց երեխան նաև իր առանձնահատկություններն ունի։ Մի խոսքով՝ երբեմն հասարակությունն իսկապե՛ս չափազանց  շատ ճնշում է գործադրում՝ սպասելով, որ բոլորը պետք է լինեն իդեալական մայրիկներ, հիմա էլ արդեն նաև՝ իդեալական աշխատո՛ղ մայրիկներ, որովհետև մայրիկներից շատերն սկսել են աշխատել և այն մեծ գործերը, որոնք մինչև այդ անում էին, հիմա սկսել են համատեղել աշխատանքի հետ։ Եվ այս բոլոր սպասելիքների մեջ մայրիկները, շատ բնական է, որ հաճախ հոգնելու են, հյուծվելու են, բարկանալու են, նեղվելու են, ու սա շատ կարևոր կետ է, որովհետև երեխան, իսկապես, չի կարող երջանիկ զգալ իրեն, եթե  ընտանիքում ծնողները երջանիկ չեն։ Իսկ եթե մայրիկը միշտ հոգնած է, միշտ նեղված է, ստացվում է, որ  չենք էլ կարողանալու ապահովել ընտանիքի համար այդ դրական մթնոլորտը, թեև ես կուզենայի շեշտել, որ մայրիկների հոգեկան առողջությանը պետք է հետևենք առաջին հերթին այն պատճառով, որ իրենք մեր քաղաքացիներն են, բայց, այո՛, նաև երեխաների համար։ 

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button