Պստիկաշեն

«Շատ լավ զրույց ստացվեց»․ Պստիկաշեն

Իմ նոր ընկերը՝ Սամվելը, մեր հանդիպման վերջում հենց այդպես էլ ասաց․ «Շատ լավ զրույց ստացվեց»։ Ես համաձայն եմ նրա հետ։ ԴԵ, իսկ հիմա շատ կարճ պատմեմ Սամվելի մասին։

Եվ այսպես, մեր հաղորդման հերոսը Սամվել Մկրտչյանն է, դպրոցը, որտեղ սովորում է Դ․ Վարուժանի անվան դպրոցն է, դասարանը՝ երկրորդ։

Ամառը Սամվելը հաճույքով է հիշում, որովհետև և՛ շատ լավ խաղացել է ընկերների ու քույրիկի հետ, և՛ հեծանիվ է քշել, և՛ լողավազանում, ինչպես ինքն է ասում, չմփչմփացրել։ Ի դեպ, քույրիկի հետ նոր խաղ են հորինել։ Կոչվում է «շուն ու կատու»։

Բայց դպրոց վերադարձել է կարոտած, որոշումով, որ լավ է սովորելու և, նույնիսկ եթե շատ հոգնած լինի, մեկ է, բոլոր առաջադրանքները կատարելու է։ Երբ մեծանա, երևի ճարտարապետ դառնա․ համենայնդեպս, հիմա այդպես է ուզում։ Երազում է հայտնվել տիեզերքում և բացահայտումներ անել, տեսածն էլ տեսախցիկով նկարել, որպեսզի իր ընտանիքն էլ տեսնի, թե ինչ կա-չկա տիեզերքում։ Շատ լավ, ազնիվ ու հետաքրքիր տղա է Սամվելը, նաև՝ հրաշալի եղբայր։ Քույրիկին այսպես ու այսքան սիրող ուրիշ մեկին, չգիտեմ, դուք ճանաչու՞մ եք։

Ցուցադրել ավելի
Back to top button