Զարթուցիչ

Բացահայտիր տիեզերքը Ավետիք Գրիգորյանի հետ․ Զարթուցիչ

Այսօր Զարթուցիչում խոսել ենք տիեզերքի, «Այաս» տիեզերագիտական խմբակի, մեծ աստղագետ Վիկտոր Համբարձումյանի և իհարկե «Հայասաթ-1» հայրենական առաջին արբանյակի մասին, որն, ինչպես արդեն գիտեք շուտով կուղևորվի տիեզերք։ Սա մեր երկրի համար իսկապես պատմական իրադարձություն է, որին իհարկե բոլորս ենք սրտատրոփ սպասում։ Ու մինչ «Հայասաթ-1»-ը վերջին փորձարկումներն է անցնում ու պատրաստվում իր պատմական թռիչքին, մենք հիշեցնենք, որ այսօր հայ մեծ գիտնական, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է, որը Հայաստանում նշվում է նաև որպես Աստղագիտության օր։ Օրվա առթիվ շնորհավորում ենք ոլորտի մասնագետներին ու բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են տիեզերքով ու նրա գաղտնիքներով։ Շնորհավորում ենք նաև մեր այսօրվա հյուրին «Այաս» տիեզերագիտական ընկերության համահիմնադիր և նախագահ, աստղագետ Ավետիք Գրիգորյանին, որը շուրջ 35 տարի է իր փորձն ու գիտելիքն է փոխանցում տիեզերագիտությամբ հետաքրքրվող տղաներին ու աղջիկներին և հրավիրում նրանց «Տիզերագիտական ակումբ» մասնակցելու շատ հետաքրքիր դասընթացի։

Ցուցադրել ավելի
Back to top button