Զարթուցիչ

«Ուսուցիչը հպվում է հավերժությանը. ոչ ոք չի կարող ասել, թե երբ կավարտվի նրա ազդեցությունը»

Այսօր հոկտեմբերի 5-ն է, և իհարկե ամենևին էլ կարիք չկա նայելու օրացույցին՝ հիշելու համար, որ օրը պետք է սկսենք՝ մեր ուսուցիչներին շնորհավորելով․ հոկտեմբերի 5-ը Ուսուցիչների համաշխարհային օրն է։

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ։ Ձեզ մաղթում ենք աշխարհում ամենալավը, այն, ինչ կմաղթեինք մեր հայրերին ու մայրերին՝ առողջությունից սկսած մինչև ամուր նյարդեր՝ մեզ դիմանալու համար։ Սիրում ենք ձեզ, գնահատում ձեր աշխատանքը, նույնիսկ եթե ձեզ թվում է, որ այդպես չէ․․․

Ինչպես և միջազգային օրացույցի այլ տոներ, այս մեկն էլ ամեն տարի որևէ թեմայի է նվիրվում և ամեն տարի էլ օրը սահմանողները բոլորին խորհուրդ են տալիս մի պահ մտածել, թե ինչ լավ ուսուցիչների են իրենք հանդիպել և թե ինչ դեր է ունեցել այդ հանդիպումն իրենց կյանքում։

Առաջարկում ենք՝ մենք էլ մի պահ մտածենք և փորձենք պատասխանել այս հարցին․ մենք այստեղ՝ Ռադիո Արևիկի ստուդիայում, դուք, տղաներ ու աղջիկներ,  այնտեղ, որտեղ հիմա մեզ լսում եք։

Դուք էլ, սիրելի մեծեր, միացեք մեզ և փորձեք հիշել ձեր այն ուսուցիչներին, որոնք ձեր կյանքում կարևոր դերակատարում են ունեցել՝ անկախ նրանից, թե որքան վաղուց եք ավարտել դպրոցը․․․

«Ուսուցիչը հպվում է հավերժությանը. ոչ ոք չի կարող ասել, թե երբ կավարտվի նրա ազդեցությունը»։ Սա ուսուցիչների՝ մեր կյանքում ունեցած մեծ ու կարևոր դերի մասին լավագույն ասույթներից մեկն է։ Եվ, իհարկե, երջանկություն է, երբ այդ ազդեցությունը բարի է լինում և միայն երախտագիտության զգացում արթնացնում այն կրողների մեջ․․․Եվս մեկ անգամ՝ շնորհավոր ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button