Պստիկաշեն

Բարև՛, Ալլա Վիկտորյա. Պստիկաշեն

Ծանոթացե՛ք մեր նոր ընկերուհու՝ Ալլա Վիկտորյա Այվազյանի հետ։

Մեր նոր ընկերուհին ամենևին դեմ չէ, որ իրեն պարզապես Ալլա անվանենք, այնպես որ՝ նրա մասին պատմելիս ես հենց այդպես էլ կանեմ։

Ալլան ութ տարեկան է, սովորում է Շ․Շահամիրյան կրթահամալիրում, շատ սիրում է սովորել, շատ սիրում է իր ընկերներին, շատ սիրում է խոհանոցում համեղ բաներ պատրաստել, շատ սիրում է, երբ շուրջը կոկիկ է, մաքուր, փոշի չկա, թե չէ, մեկ էլ տեսար՝ փռշտացիր, ու փոշին լցվեց ուտելիքի մեջ։ Նկատեցի՞ք՝ որքան շատ ասացի՝ «շատ սիրում է»։ Բայց, ախր, հենց այդպես է, որ կա, ո՞նց չասեմ։ Եվ հետո, երբ մարդը մի բան շատ սիրում է ու սիրով է անում, ուրեմն՝ անհնար է, որ վատ արդյունք լինի։

Լսե՛ք մեր զրույցն անպայման և չմոռանաք թուղթ ու գրիչ վերցնել․ մեկ էլ տեսար՝ որոշեցիք Ալլայի բաղադրատոմսով աղցան պատրաստել կամ սուշի։

Ցուցադրել ավելի
Back to top button