Լուրեր

Մեկնարկում է միասնական քննությունների առաջին փուլի հայտագրման գործընթացը

Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների պետական ավարտական և 2024 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլի հայտագրման գործընթացը:

Եթե որոշել եք մասնակցել քննությունների այդ փուլին, ապա պետք է մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմեք ձեր ուսումնական հաստատության տնօրենին։

Ուսումնական հաստատության տնօրենը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ հայտերը մուտքագրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի app.dimord.am էլեկտրոնային կայքում դեկտեմբերի 15-ից 30-ը։

Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը կամ դիմորդը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:

Շրջանավարտը կամ դիմորդը առարկայական դիմում-հայտի մեջ լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն։ Միասնական քննությունների առաջին փուլի հայտագրման կարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ ԳԹԿ-ի կայքում։

Կարևորը հիշեք, որ ձեր ուսումնական հաստատության տնօրենին գրավոր դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է։

Ցուցադրել ավելի
Back to top button