Մայրիկի դպրոց

«Ուտել չեմ ուզում, մա՛մ․․․»․ Մայրիկի դպրոց

Սննդային թերապևտ Սաթինե Բարսեղյանին խնդրել ենք անդրադառնալ 6-7 տարեկաններին և դեռահասներին հատուկ սննդառության դժվարություններին, դրանց պատճառներին և դրանք հաղթահարելու գործում մայրիկի դերին։ Խոսել ենք նաև արագ սննդի՝ ֆասթ ֆուդի, դեղատնային վիտամինների, ախորժակաբեր դեղամիջոցների և նախաճաշի մասին։

Հարց — Հաճախ, երբ երեխան, ծնողների կարծիքով, բավարար քանակով վիտամիններ չի ստանում, սկսում են վիտամիններ գնել՝ խորհրդակցելով դեղատան աշխատակցի հետ կամ ծանոթների խորհրդով։ Սա ե՞լք է։

Ս․ Բարսեղյան — Ես խորհուրդ չէի տա առհասարակ ոչ մի վիտամին խմել՝ առանց ճշտելու այդ վիտամինների պակասը դու ունես, թե ոչ։ Առաջին հերթին պետք է խորհրդակցել բժշկի, սննդաբանի հետ, անալիզներ հանձնել և հասկանալ։ Եթե դու ունես էդ դեֆիցիտը, բժիշկն ինքը կնշանակի այն վիտամինները, որոնք պետք են։ Բայց ինքնուրույն վիտամիններ տալը հիմնականում անիմաստ է լինում, որովհետև սինթետիկ վիտամինները, ըստ վերջին հետազոտությունների, այդպես էլ դուրս են գալիս օրգանիզմից՝ առանց յուրացվելու։

Հատկապես ախորժակաբեր պրեպարատները հիմնականում ունենում են շատ բացասական հետևանքներ ու լավ արդյունքի չեն բերում։

Դա ավելի շատ պետք է լինի ներսից, հասկանալով, թե ինչ խնդիր կա, ու այդ խնդիրը լուծելու արդյունքում հասնել նրան, որ ախորժակը բացվի, և սնունդն ավելի բազմազան դառնա։

Հարց — Նախաճաշի մասին ի՞նչ կասեք։ Ճի՞շտ է, որ անկախ նրանից՝ երեխան ուզում է նախաճաշել, թե ոչ, պարտադրում են․ «Անպայման պե՛տք է նախաճաշես»։

Ս․ Բարսեղյան — Իրականում, ցանկալի է, որ նախաճաշ լինի․ սննդարար, լավ նախաճաշ, որը կօգնի ավելի լավ դիմանալու դասերին, հոգնածությունն ավելի քիչ կլինի, բայց օրգանիզմները շատ տարբեր են, և, այո՛, կան երեխաներ, որոնք, իսկապես, չեն կարողանում նախաճաշել ու կան մեծեր, որոնք, իսկապես, չեն կարողանում նախաճաշել և իրենց այդպես լավ են զգում։ Ավելի շատ պետք է նայել երեխային։ Եթե ինքն իրեն առանց նախաճաշելու էլ լավ է զգում, հետո միջուտեստին դպրոցում կամ տանը ճաշին նորմալ սնվում է, ուրեմն ոչ մի խնդիր չկա։ Նաև շատ է լինում, որ նախաճաշել չեն ուզում, որովհետև երեկոյան ուշ շատ սննդարար ինչ–որ բան են կերել, հետևաբար առավոտյան այդքան քաղցած չեն լինում։

Շատ կարևոր է նաև, որ երեխան բավարար քուն առնի, և դպրոց գնալուց գոնե 1–2 ժամ առաջ արթնանա, որ հասցնի սթափվել, լվացվել, պատրաստվել նախաճաշի։ Բայց եթե էդ ամեն ինչը շատ արագ է տեղի ունենում, օրգանիզմը դեռ պատրաստ չի լինում նախաճաշին։

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button