Լուրեր

Այսօր՝ ժամը 19:30-ին, տոնական միջոցառմամբ կմիացվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

Այսօր՝ ժամը 19:30-ին, վառվելու են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: 

Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից, երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին սպասվում է համերգային շոու-ծրագիր, վառ լուսավորություն, տոնական տրամադրություն և, իհարկե, հրավառություն:

Երեկոյի ընթացքում բեմում է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչելու են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները: Հնչելու են նաև Արթուր Գրիգորյանի սիրված երգերը:

Ծրագիրն էլ ավելի գունեղ են դարձնելու «Բարեկամություն» համույթի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները:

«Լույսերի միացման հիմնական արարողությանը զուգահեռ՝ ականատեսն ենք լինելու տոնական հրավառության, իսկ համերգային ծրագրի ավարտին բարձր տրամադրությունն ապահովելու են Արամ MP3-ն և Սրբուկը:
Բոլորին մաղթում ենք բարի ժամանց և ամանորյա անմոռանալի հուշեր» — նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button