Զարթուցիչ

Ամանորի իրարանցում Հանրային ռադիոյում․ Զարթուցիչ

Այսօր ձեզ կպատմենք Նոր տարվան նվիրված միջոցառման մասին, որն օրեր առաջ կազմակերպել էր Հանրային ռադիոն՝ Ռադիոտուն հրավիրելով աշխատակիցների երեխաներին ու թոռնիկներին։ Օրվա ընթացքում փոքրիկ հյուրերին շատ անակնկալներ էին սպասվում։ Ամանորյա ներկայացում, համերգ «Արևիկ» մանակապատանեկան անսամբլի մասնակցությամբ և իհարկե հանդիպում Ձմեռ պապի հետ։

Ռադիո Արևիկը ևս անակնկալ էր պատրաստել Ռադիոտան հյուրերի համար։ Արևիկի ստուդիայում նրանք պատմեցին իրենց ցանկությունների ու իհարկե երազանքների մասին, նկարահանվեցին, իսկ ոմանք՝ նույնիսկ երգեցին։ Դե, քանի որ օրը տոնական էր՝ երեխաներն ավելի ազատ էին Ռադիոտանը․․․ շրջում էին, ծանոթանում իրար հետ։ Մենք էլ այդ ընթացքում հասցրինք ծանոթանալ մի հետաքրքիր տղայի՝ Սամվելի հետ, որը մեզ առաջարկեց երկու հանելուկ գուշակել։

Իսկ քիչ անց բոլորն արդեն հավաքվեցին դահլիճում՝ դիտելու Թատրոն Կայարանի «Թռի-վռի մի ճպուռ» ուրախ ներկայացումը, որից հետո նաև «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի համերգը։ Դե, էլ ինչ ամանորյա միջացառում առանց Ձմեռ պապի։ Նա երեխաներին հյուր եկավ ավանդական կանչից հետո։ Մեր աշխույժ Ձմեռ պապը երգեց ու պարեց երեխաների հետ, բաժանեց նվերները, իսկ հրաժեշտից առաջ մեզ պատմեց նաև իր տպավորությունների մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button