Լուրեր

Ավարտվեց Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

Տղամարդկանց առաջնությունում Հայաստանի չեմպիոն դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը, երկրորդ տեղում Մանուէլ Պետրոսյանն է, իսկ եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը:

Հայաստանի առաջնության չեմպիոնը կստանա 2 միլիոն դրամ, երկրորդ մրցանակակիրը՝ 1,2 մլն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրածը` 800 հազար դրամ:

Կանանց առաջնության չեմպիոն դարձավ Սուսաննա Գաբոյանը: Երկրորդ տեղում Մարիամ Ավետիսյանն է, իսկ Միլենա Գասպարյանը երրորդն է:

Կանանց չեմպիոնը կարժանանա կես միլիոն դրամի: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը` 300 հազար դրամ, իսկ բրոնզե մեդալակիրը` 200 հազար դրամի:

Ցուցադրել ավելի
Back to top button