Զարթուցիչ

Պատրաստեք պոպկորն ու լսեք Զարթուցիչը

1788 թվականի հունվարի 22-ին է ծնվել անգլիացի գրող Ջորջ Բայրոնը։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ։ Նրա ստեղծագործությունները բարձր են գնահատել Հովհաննես Թումանյանը, Ղևոնդ Ալիշանը և այլ գրողներ։

1921 թվականի այս օրն է ծնվել նաև հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը։ Երաժշտական ունակություններով նա աչքի է ընկել վաղ մանկությունից և արդեն երեք տարեկանում սկսել է նվագել իրենց տան հին ֆիսհարմոնիան։ Հետագայում նրա տաղանդը նկատել է նաև կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։ Առնո Բաբաջանյանը գրել է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժտություն։ Նա ստեղծագործել է նաև թատրոնի և կինոյի համար։

Հունվարի 22-ը նաև պայթող եգիպտացորենի՝ այսինքն պոպկորնի ծննդյան օրն է։ Ու եթե դուք սիրում եք այդ ուտեստը, կարող եք այսօր տան պայմաններում պատրաստել ու հյուրասիրել մտերիմներին։ Իսկ ովքեր չգիտեն ինչպես պատրաստել, հուշենք․ Նախ թավայի մեջ մի փոքր բուսայուղ ու աղ լցրեք և թողեք մի փոքր տաքանա։ Այնուհետև ավելացրեք երկու, երեք ճաշի գդալ եգիպտացորեն և թավան ծածկեք կափարիչով։ Մի քանի վայրկյանից կնկատեք, որ եգիպտացորենի հատիկներն սկսում են պայթել ու այս ու այն կողմ թռչել։ Սպասեք ևս մեկ, երկու րոպե և պոպկորնն ամբողջովին պատրաստ կլինի։

Ցուցադրել ավելի
Back to top button